Սկսվեց անզորության և հիսթափության ալիքը: Սկսվեց չիմացական գնահատականների շարանը առ ոչ-բռնի պայքար:
Ոչ բռնի պայքարի տեխնոլոգիաներ այդպես էլ չկիրառվեցին, հայտարարված խաղաղ անհնազանդությունը այդպես էլ գործի չդրվեց: Սակայն, սրանով հանդերձ չեն վարանում հայտարարել, թե այս ամենը Հայաստանում չի աշխատելու:
Բռնի պայքարից խոսողները չեն էլ պատկերացնում, որ դա ավելի շատ կազմակերպվածություն և ռեսուրս է պահանջում, քան ոչ բռնի պայքարը: Չեն պատկերացնում, որովհետև չեն ուզում սովորել, բայց շտապում են գնահատական տալ, չեն պատկերացնում, որ ոչ բռնի պայքարը պատերազմ վարելու եղանակ է, և սա միակն է, որ Հայաստանում աշխատելու է: Սա միակ տարբերակն է, որ Հայաստանի հաջորդ իշխանություններին լեգիտիմություն կտա, և չենք ունենա արտաքին ինտերվենցիաներ:
Կարծում եմ՝ այս թեմայով «մեդիա արշավ» է հարկավոր անել, շարունակական լայն իրազեկում է պետք:
Հովհաննես Ավետիսյան